Իտալիայի Գրան Սասո լեռնազանգվածի շրջանում ձնահյուսի տակ հայտնված Rigopiano di Farindola հյուրանոցում զոհվածների թիվը հասել Է 18-ի, հաղորդում է ANSA գործակալությունը: Փլատակներից վերջինը դուրս է բերվել մի տղամարդու դի:
Անհայտ կորած է համարվում 11 մարդ: Ստորգետնյա ցնցումներով և ձյան առատ տեղումներով հրահրված ձնահյուսը 1,2 հազար մետր բարձրության վրա գտնվող հյուրանոցի վրա է իջել հունվարի 18-ի երեկոյան՝ լիովին ծածկելով չորսհարկանի շենքը: Այդ պահին շենքում գտնվող ավելի քան 30 մարդուց փրկվել է ինը հոգի, ներառյալ չորս երեխա, որոնց դուրս են բերել փլատակներից:
Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է:




















































