Thursday, 18 06 2026
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան

Հետխորհրդային երկրների առաջնորդներն ու նրանց զավակները (լուսանկարներ)

Այս շաբաթվա սկզբին ղազախական ԶԼՄ-ները հայտնել էին, որ օգոստոսի վերջին Ալմաթիում կկայանա հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռան՝ Այսուլթանի հարսանիքը: Նա կնության է առնում Ալիմա Բորանբաևային, ով «ԿազՌոսԳազ» ռուս-ղազախական ձեռնարկության ղեկավարի դուստրն է:

Այսուլթան Նազարբաև

Նախագահի թոռանը շնորհվել է ավագ լեյտենանտի կոչում. Այսուլթանը ծառայում է Ղազախստանի պաշտպանության նախարարության հետախուզական գլխավոր վարչությունում: 23-ամյա Այսուլթան Նազարբաևը Ցամաքային զորքերի բրիտանական թագավորական ռազմական ակադեմիայի շրջանավարտ է:

Lenta.ru-ն որոշել է հիշեցնել հետխորհրդային առաջնորդների երեխաների մասին:

Դարիգա Նազարբաևա

Ղազախստանի նախագահի ավագ դուստրն է ու Այսուլթանի մայրը: 2012-ի հունվարին նա դարձել է երկրի խորհրդարանի պատգամավոր և գլխավորել սոցիալ-մշակութային զարգացման հարցերով մեջլիսի հանձնաժողովը: Դրանից բացի, Դարիգան պարբերաբար հանդես է գալիս համերգներով՝ որպես էստրադային երգչուհի: Հանրապետության առավել ազդեցիկ կանանց վարկանիշում նա կայուն կերպով զբաղեցնում է առաջին տեղը: Շատերը նրան դիտարկում են որպես Նուրսուլթան Նազարբաևի հնարավոր իրավահաջորդ:

Սերժ Սարգսյանի դուստրերը՝ Անուշն ու Սաթենիկը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկու դուստր ունի՝ Անուշն ու Սաթենիկը: Անուշը մասնագիտությամբ իրավաբան է, ամուսացած է Միքայել Մինասյանի հետ, ով նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր: Սաթենիկը տնտեսագետ է. ավարտել է ԵՊՀ-ն:

Ադրբեջանի նախագահի դուստրերն են՝ Արզուն (աջից) և Լեյլան՝ ամուսնու՝ Էմին Ագալարովի հետ

Լեյլա Ալիևան զբաղվում է ոչ միայն հասարակական և հրատարակչական գործունեությամբ, այլև ֆիլմեր է նկարահանում և բանաստեղծություններ գրում: Նրա «Էլեգիա» բանաստեղծությունը՝ նվիրված պապին՝ Հեյդար Ալիևին, ներառվել է 5-րդ դասարանի գրականության դասագրքում: Լեյլայի ամուսինը՝ Crocus Group ընկերությունների խմբի փոխնախագահն է, երգիչ, երաժիշտ: Արզուն 2011-ի սեպտեմբերին ամուսնացել է գործարար Սամեդ Կուրբանովի հետ:

Գյուլնարա Քարիմովա

Ուզբեկստանի նախագահի ավագ դուստրն է: Ամուսնացած է եղել ԱՄՆ քաղաքացի Մանսուր Մաքսուդիի հետ, ումից ամուսնալուծությունը ժամանակին հանգեցրել է միջազգային սկանդալի: Ուզբեկստանի և նրա առաջնորդի իմիջը (հորը համարում են աշխարհի ամենակոշտ բռնապետներից մեկը) փոքր-ինչ փչացնում է Գյուլնարայի վարկանիշը: Գյուլնարան զբաղվում է բարեգործությամբ, թողարկում է ոսկե զարդեր, իր դիզայներական բրենդի ներքո՝ հագուստի հեղինակային հավաքածուներ, իսկ ժամանակ առ ժամանակ փորձում է դրսևորվել քաղաքանությունում:

Լոլա Քարիմովա

Ուզբեկստանի նախագահի դուստրը զբաղվում է հիմնականում բարեգործական գործունեությանմբ և սպորտի ու մշակույթի աջակցմամբ: Լոլան ամուսնացած է գործարար Թիմուր Տիլաևի հետ: Նրանք վերջերս, արևմտյան ԶԼՄ-ների տեղեկություններով, ԱՄՆ-ում 58 մլն դոլարով շքեղ առանձնատուն են գնել:

Նիկոլայ Լուկաշենկո

Կոլյա Լուկաշենկոն Բելառուսի նախագահի երեք որդիներից կրտսերն է: 9-ամյա տղան մշտապես ուղեկցում է հորը հանրապետությունում գործարար այցերի և արտերկիր ուղևորությունների ժամանակ: Նախկինում ենթադրվում էր, որ Լուկաշենկոն նրան իր իրավահաջորդ է պատրաստում, սակայն ավելի ուշ Բելառուսի նախագահը հերքել էր այդ ենթադրությունները:

Բելառուսի նախագահն՝ իր երեք որդիների՝ Վիկտորի (ձախից), Դմիտրիի (աջից) և Նիկոլայի հետ

Բելառուսի նախագահի ավագ որդի Վիկտոր Լուկաշենկոն աշխատում է որպես ազգային անվտանգության հարցերով պետության ղեկավարի օգնական: Դմիտրին զբաղեցնում է «Նախագահական մարզական ակումբ» պետական –հասարակական միավորման կենտրոնական խորհրդի նախագահի պաշտոնը, ինչպես նաև հանդիսանում է հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեի անդամ:

Իվանիշվիլին՝ կնոջ և որդու հետ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ Բերան, անցած տարվա վերջին ձայնագրել է «Խոստանում եմ» ռեփ ալբոմը: Բերան խոստովանել է, որ իր երազանքն է Grammy մրցանակի արժանանալը և միջոցառմանը վրացական առոգանությամբ «շնորհակալություն» ասելը:

Յանուկովիչի որդիները՝ Ալեքսանդրը (ձախից) և Վիկտորը՝ մոր՝ Լյուդմիլայի ու կանանց հետ

Մինչ 2010 թվականին Վիկտոր Յանուկովիչի նախագահ դառնալը, լայն հասարակությանը հայտնի էր միայն քաղաքական գործչի մեկ որդու՝ Վիկտորի մասին: Սակայն ինչպես պարզվել է՝ Յանուկովիչը երկրորդ որդի ունի, ընդ որում՝ ավագ: Անցած երեք տարիներին Յանուկովիչը դարձել է երկրում ամենաազդեցիկ անձնանցից մեկը, չնայած նախընտրում է ստվերում մնալ: Յանուկովիչի հակառակորդները հաստատում են, որ հենց Ալեքսանդրն է շատ առումներով որոշում հոր քաղաքականությունը և իշխանության լծակների օգնությամբ«ընտանիքի շուրջ» ստեղծել է մի ողջ բիզնես կայսրություն:

Վիկտոր Յանուկովիչ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդի Վիկտորն արդեն երկու անգամ ընտրվել է խորհրդարանի պատգամավոր, իսկ ազատ ժամանակ զբաղվում է ավտոքրոսով, մրցավազքերով ու մեքենաների «թյունինգով»:

Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի որդի Նիկուն

Մոլդովայի նախագահի որդի Նիկու Տիմոֆտին լրագրողի մասնագիտություն է ընտրել: Նախկինում նա որպես հաղորդավար է աշխատել մի քանի ռադիոկայաններում, իսկ այժմ աշխատում է որպես մարզական լրագրող և PRO TV Chisinau հեռուստաալիքի հաղորդավար: 33-ամյա Նիկուն ամուսնացած չէ, սակայն երազում է 5 երեխաների հայր դառնալ:

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը՝ ընտանիքի հետ

Հետխորհրդային տարածքում երեխաների թվաքանակով ռեկորդակիրը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն է: Նա 9 երեխա ունի, որից 7-ը՝աղջիկ (Ֆիրուզա, Օզոդա, Ռուշոնա, Տհմինա, Փարվինա, Զարինա և Ֆարզոնա): Որդիներն են Ռուստամն ու Սոմոնը:

Էստոնիայի նախագահը՝ որդու՝ Լուկաս Քրիստիանի հետ

Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսի որդի Լուկասը 2009-2010 թթ. ծառայել է հակաօդային պաշտպանության Տապասկի գումարտակում, որից հետո աշխատանքի անցել հանրապետության ՊՆ վերլուծական բաժնում:

Կրկին Լուկասն է

2012-ի հունվարից Լուկասն աշխատում է որպես տեղեկատվական համակարգերի դեպարտամենտի՝ միջազգային համագործակցության հարցերով փորձագետ: Հանդիպում է իր հասակակից Բերիտ Պիհոյի հետ, ով որպես խորհրդատու է աշխատում կառավարության հաղորդակցական բյուրոյում:

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն

Հետխորհրդային միակ նախագահը, ով ընտանիք չունի, Լիտվայի ղեկավարն է: Իր անձնական կյանքի մասին 57-ամյա Դալյա Գրիբաուսկայտեն նախընտրում է չխոսել: Լիտվայի նախագահը կարատեի սև գոտի ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում