Չինաստանի արևելյան Անհոյ մարզում հուլիսից շարունակվող շոգի և քիչ քանակությամբ տեղումների պատճառով ցամաքել է 628 գետի հուն և 281 ջրամբար, որոշ շրջաններ ունեն խմելու ջրի պակաս, հաղորդում է Xinhua-ն:
Մարզի կառավարությունը հավելյալ հատկացրել է 4.9 միլիոն դոլար՝ բնական աղետի դեմ պայքարելու համար:
Կանխատեսումների համաձայն՝ եղանակի փոփոխություն դեռևս չի լինի, այդ պատճառով երաշտի հետ կապված իրավիճակը շարունակում է սուր մնալ:
Ամբողջ Չինաստանով մեկ երաշտի պատճառով տուժել է 6.38 միլիոն հա ցանքատարածություն: Երկրի իշխանությունների հաշվարկներով՝ շոգ եղանակը 6.5 միլիարդ դոլարի վնաս է հասցրել:










































