Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հայտարարել է, որ օգոստոսի 24-ին Վիլբեֆորսե Շիհեպոյի դեմ կայանալիք մենամարտում պարտություն կրելու դեպքում կավարտի իր մարզական կարիերան:
«Եվս մեկ պարտությունն աղետ կլինի, իրադարձությունների նման զարգացման պարագայում ստիպված կլինեմ հեռանալ ռինգից: Դա շատ բարդ կլիներ, բայց ես անկասկած նման որոշում կկայացնեի՝ չնայած ինձ համար բարդ կլիներ խոստովանել, որ այլևս չեմ պատկանում բարձրակարգ բռնցքամարտիկների դասին:
Կասկածում եմ, որ չեմ կարողանա հաղթել Շիհեպոյին: Եթե վստահ չլինեի իմ ուժերին, չէի համաձայնի մենամարտել: Ես ռինգ դուրս չեմ գալիս պարտականություն կատարելու համար»,- Աբրահամին մեջբերում է Die Welt-ը:








































