Thursday, 02 07 2026
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

ԿԳ նախարարը Սերժ Սարգսյանին զեկուցել է կրթության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին

Հայաստանի Հանրապետության Նախագահին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հունվարի 18-ին զեկուցել է հանրակրթության և բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտների ներկայիս վիճակի, կրթության համակարգի բարեփոխումների ընթացքի, դեռևս առկա խնդիրների և հանրապետությունում որակյալ կրթության հնարավորությունը բոլորին հավասարապես հասանելի դարձնելու ուղղությամբ աշխատանքի ու նորարարական ծրագրերի մասին: Այս հարցերի քննարկման անհրաժեշտությանը Նախագահն անդրադարձել էր անցյալ տարեվերջին կրթության ոլորտի պատասխանատուների հետ «Քվանտ» վարժարան այցելության ժամանակ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է նաև կրթության ոլորտի ձեռքբերումներին, դրանցից կարևորագույնը համարելով այն, որ տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ հաջողվել է Հայաստանի «կրթական ժամացույցը» պահել անխաթար: Դա, ըստ նախարարի, թույլ է տալիս Հայաստանի Հանրապետությանը աշխարհում հանդես գալ իբրև կրթական տարածք, որը ներառում է մանկապարտեզից մինչև հանրակրթություն, բարձրագույն կրթություն և գիտություն:

Կրթության և գիտության նախարարի զեկուցմամբ, ավանդական գերազանցության կենտրոններին զուգահեռ ՝ ֆիզմաթ դպրոցների ցանց և այլն, հանրակրթության ոլորտում ավելացել են նորարարական լուրջ կրթական ծրագրեր, ինչպիսիք են Արարատյան բակալավրիատը, Դիլիջանում կրթական կլաստերի գաղափարը՝ ստեղծելով բավականին լավ մրցակցային իրավիճակ: Եղած հիմքի վրա, նախարարի համոզմամբ, հնարավոր է ձևավորել գերազանցության կենտրոններ. «Հանրակրթության բարեփոխումները մի կողմից ուղղված են էլիտարության վերացմանը, որպեսզի այս գերազանցության կենտրոնները, ինչպես Դուք բազմիցս նշել եք, պարոն Նախագահ, լինեն շոգեքարշ, որոնք ամբողջ համակարգը կտանեն իրենց ետևից՝ Հայաստանի կրթական համակարգը դու րս բերելով մի նոր հորիզոն: Բնականաբար, այս աշխատանքների ընթացքում առաջանալու է բարձրագույն կրթության համալիր փոփոխությունների անհրաժեշտությունը: Մենք երկու մեծ խնդիր ունենք, որի մասին Դուք նշել եք: Մեկը ավագ դպրոցի հիմնախնդիրն է և անցումը հանրակրթությունից դեպի մասնագիտական կրթություն, մյուսը՝ բարձրագույն կրթությունից դեպի գիտություն և դեպի աշխատաշուկա անցնելու հիմնախնդիրը, որը պայմանական ասում ենք՝ մագիստրանտական կրթություն»,-իր զեկույցում նշել է նախարար Լևոն Մկրտչյանը՝ հանգամանորեն անդրադառնալով վերոնշյալ խնդիրների լուծմ ան ուղղությամբ իրականացված աշխատանքին և առաջիկա անելիքներին:

Համակարծիք լինելով հանրակրթության ոլորտում տեսանելի, հաճախ նաև ոգևորիչ ձեռքբերումների վերաբերյալ նախարարի տեսակետին՝ Նախագահն ընդգծել է, թե դա ամենևին չի նշանակում, որ հանրակրթության ոլորտում խնդիրներ չկան, և որ մեծացնելով ուշադրությունը այն աշակերտների նկատմամբ, ովքեր համաշխարհային առարկայական օլիմպիադաներից վերադառնում են մրցանակներով, դպրոցում լավագույնս են դրսևորում իրենց կարողություններն ու հետագայում հաջողությամբ ընդունվում աշխարհի լավագույն բուհեր՝ ուրեմն մնացած աշակերտների նկատմամբ պետք է անուշադիր լինել կամ պակաս հոգատար:

«Դպրոցի նպատակը, կարծում եմ՝ շատ պարզ ճշմարտություն եմ ասում, բայց արժե կրկնել՝ ոչ միայն փայլուն գիտնական, բժիշկ, ուսուցիչ, տիեզերագնաց կամ գործարար պատրաստելն է, այլև գերագույն նպատակը՝ ընտանիքի հետ միասին Հայաստանի Հանրապետության քաղաքացի պատրաստելն է՝ հայրենասեր, աշխատասեր, օրինապահ:

Ես բազմիցս ասել եմ, հիմա էլ ավելորդ չեմ համարում կրկնել՝ իմ կարծիքով, մարդկության բոլոր չարիքների արմատը տգիտության մեջ է: Ընդ որում, կարծում եմ, տգետն այÕ ¶ մարդը չէ, ով բարձրագույն կրթություն չի ստացել, այլ նա, ով պարզ բարոյական չափանիշներ չունի, ով էլեմենտար գիտելիքներ չունի, և սա իրոք չարիք է:

Փառք Աստծո, գնալով հանրապետությունում գոնե միջին մակարդակի գիտելիք ունեցող մարդկանց թիվն ավելանում է, և այդպես էլ պետք է լինի: Այսօրվա հանրակրթության չափանիշները մի փոքր այլ են, պահանջներն էլ են ուրիշ, բայց եղած լավագույնը պահպանելով՝ մենք պետք է առաջ գնանք, ավելացնենք եղածը:

Այսօր հանգամանորեն պետք է քննարկենք հանրակրթության ոլորտում առկա խնդիրները: Արարատյան բակալավրիատը փայլո ւն է, գերազանցության կենտրոնները փայլուն են, բայց այդ կենտրոնների աշխարհագրությունն էլ պետք է ավելանա, առաջ տանող ուժն էլ: Դուք ճիշտ եք ասում՝ մենք կրթությունը, առավել ևս, հանրակրթությունը, չենք կարող էլիտարացնել: Այո՛, պետք է լինեն ուսումնական հաստատություններ, որոնք տարբերվում են ուրիշներից:

Միանմանությունը ոչ մի լավ բանի չի բերի: Բայց կրկնում եմ՝ սրանց առավելությունները մեզ համար պետք է լինեն չափանիշներ և ուրիշներին առաջ տանող, քաշող ուժեր: Մեր ուսուցիչների վերապատրաստման ողջ գործընթացը պետք է փոխվի: Այն ուսուցիչները, ովքեր մշտապես կարողանում են ժամանակակից չափանիշներին համապատասխան վերապատրաստվել, իհարկե, պետք է և՛ վերաբերմունքի, և՛ աշխատավարձի առումով տարբերվեն մյուսներից, իրենց աշխատանքն էլ պետք է չափանիշ լինի: Կարծում եմ, որ պետք է տեսնենք մեր մարզերում որտեղ չկան այդպիսի որակյալ կրթական հաստատություններ, ջանքերն ուղղենք նաև ամեն մարզում այդպիսիք ունենալու նպատակին»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Նախարարի զեկույցից հետո Հանրապետության Նախագահը հանձնարարել է ձևավորել մասնագիտական խումբ՝ դրանում ներառելով նաև հանրակրթության բարեփոխումների ծրագրի մշակմանը մասնակցած անձանց և վեցամսյա ժամկետում համապարփակ ներկայացնել բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումների հիմնադրույթները, որոնց իրագործումը հնարավորություն կտա տեսանելի ապագայում Հայաստանում ունենալ աշխարհի բուհական քարտեզի վրա իրենց արժանի տեղն ունեցող կրթական հաստատություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում