Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջին տուրի շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Նյուքասլ»-ին: Խաղն ավարտվել է «քաղաքայիններ»-ի` 4:0 հաշվով հաղթանակով:
Մեկական գոլ են հեղինակել Դավիդ Սիլվան, Սամիր Նասրին, Յայա Տուրեն և Սերխիո Ագուերոն։
Առաջին տուրից հետո անգլիական 9 թիմեր վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը։









































