«Ամեն ինչ հնարավոր է, «Ժառանգություն»-ը կարող է և չմասնակցել ընտրություններին, կարող է և մասնակցել առանձին, և երրորդ՝ հնարավոր է գտնի գործընկերներ, որոնց հետ կարող ենք փոխել իրավիճակը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ «Ժառանգություն»-ը քննարկումներ է անցկացնում բոլորի հետ. «Ով ուզում է մեզ հետ խոսել, բոլորի հետ անխտիր խոսում ենք: Այսօր ես խոսել եմ թե՛ Սեյրան Օհանյանի, թե՛ Արամ Սարգսյանի հետ»:
«Չկա մարդ, որ սխալ չի գործել: Նույն Մարտի 1-ը համալիր ողբերգություն է, համալիր պատասխանատվություն է, և մինչև հիմա այդ պատասխանատվությունը ոչ ոք չի կրել»,- նշեց Ր. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ թող ոչ ոք քաղաքական դաշտում չկարծի, որ ինքը սրբության սրբոց է, ամեն մեկը սխալ ունի: «Ամեն մեկը ունի մեղք, այսօր համակարգային, համապետական մեղքը պատկանում է իշխող կրիմինալ կուսակցությանը»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































