Չեչնիայի Հանրապետությունում իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են ԴԱԻՇ-ի հետ կապված շուրջ 60 զինյալներ և նրանց հանցակիցներ: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Կովկասի ֆեդերալ օկրուգի ուժային կառույցների իր աղբյուրին։
«Հատուկ գործողության ընթացքում Չեչնիայում ոչնաչացվել է չորս զինյալ, ևս 60-ը ձերբակալվել են»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
«ԴԱԻՇ-ի հետ սերտորեն կապված ավազակային ընդհատակի ամբողջ ցանցը բացահայտված Է»,- հայտարարել Է աղբյուրը:
Աղբյուրի խոսքով՝ ընդգրկուն հատուկ գործողությունն իրականացվել Է Կուրչալոյի շրջանի տարածքում, Շալիի շրջանի մի քանի բնակավայրերում, ինչպես նաև Գրոզնիում:










































