Երբեմն նայելով հայտնի մարդկանց հին լուսանկարներին՝ հանկարծ գիտակցում ենք, որ նրանցից ոմանք տարիքի հետ ավելի գրավիչ են դառնում:
30 ամյակի մասին
Բեյոնսե

«Սա իմ կյանքում շատ նշանակալի պահ է: Ես իսկական կին եմ դառնում և վերջապես կարող եմ ինքնարտահայտվել»:
Ռիզ Ուիզերսփուն

«30 ամյակն ինձ համար կարևոր իրադարձություն էր: Ես հասկացա, որ երբ մտքեր են ծագում, ու իմ մեջ ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, անպայման հարկավոր է մենակ մնալ ինքս ինձ հետ. մենակ գնալ կինո կամ թանգարան: Ես հաճախ եմ այդպես անում, ես գիտակցել եմ օրական գոնե 15-30 րոպե ինքդ քեզ նվիրելու անհրաժեշտությունը»:
40 ամյակի մասին
Հոլի Բերրի

«Իմ 40-րդ տարեդարձին, երբ ներս բերեցին տոնական տորթը, ինչ-որ հրաշք տեղի ունեցավ: Ինձ թվաց ինձ կախարդական լույս է լուսավորում: Միգուցե այն պատճառով, որ հասկացա՝ 40 տարեկանում ես կարող եմ լինել այն, ինչ ուզում եմ, կարող եմ ասել այն, ինչ ուզում եմ, և կարող եմ ընդունել այն, ինչ նախկինում չէի ցանկանում ընդունել»:
Սինդի Քրոուֆորդ

«Հիմա ես գոհ եմ իմ մարմնից, քանի որ ես երկար ժամանակ եմ աշխատել դրա վրա: Զուտ էսթետիկական տեսանկյունից՝ այն ավելի լավ տեսք է ունեցել, երբ ես 22 կամ 23 տարեկան էի, բայց ես չէի վայելում դա, քանի որ զբաղված էի ինձ ուրիշների հետ համեմատելով»:
Քեմերոն Դիաս

«Հիմա ես ինձ ավելի լավ գիտեմ, ես ավելի ուժեղ եմ: Եվ ֆիզիկապես էլ ես ինձ ավելի լավ եմ զգում 40, քան 25 տարեկանում»:
Ջենիֆեր Լոպես

«Երբ լրացավ իմ 40 տարին, ես մտածեցի՝ էհ, իսկ ես սկսել եմ ինձ ընդունել այնպիսին, ինչպիսին կամ: Ես շատ լավ եմ ինձ զգում»:
50 ամյակի մասին
Ջուլիանա Մուր
.jpg)
«50 ամյակի դժվարությունն այն է, որ դու հասնում ես մի սահմանի, երբ կյանքի մեծ մասն արդեն անցյալում է, և դա շատ անսովոր է: Սկսում ես մտածել, որ ամեն ինչ ունեցել ես: Ինձ դուր չի գալիս այդ զգացողությունը: Մյուս կողմից, այն ստիպում է վերագնահատել կյանքը և այնպիսի հարցեր տալ, ինչպիսին է՝ արդյո՞ք զբաղվում եմ իմ սիրած գործով, ժամանակս անցկացնո՞ւմ եմ այնպես, ինչպես ցանկանում եմ»:
Մադոննա

«Գրողի ծոցը գնացեք, ես 50 տարեկան եմ: Ահա այն ամենը, ինչ ես կասեմ, երբ 50 տարեկան կդառնամ, ներողություն»:
Շերոն Սթոուն

«Նույնիսկ չեմ ասի, թե քանի բժիշկ է փորձել ինձ դեմքի մաշկի ձգում վաճառել: Ոմանց նույնիսկ հաջողվել է համոզել ինձ, բայց հետո ես նայել եմ իմ լուսանկարներին ու մտածել՝ իսկ ի՞նչն է պետք ձգել: Անկեղծ ասեմ, կարծում եմ այս տարիքում որոշ թերություններ ունենալը սեքսուալ է»։
60 ամյակի մասին
Մերիլ Սթրիփ

«Գրողը տանի, ես շատ շնորհակալ եմ, որ ապրում եմ: Իմ ընկերներից ոմանք հիվանդ են, ոմանք մահացել են, իսկ ես դեռ այստեղ եմ: Կատակո՞ւմ եք: Ես ոչ մի դժգոհություն չունեմ»:







































