Սաուդյան Արաբիայի 610 կգ կշռող բնակչին վիրահատել են: Այս մասին հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը:
Նրան իր հարազատ քաղաքից մայրաքաղաք Էր-Ռիադ տեղափոխելու համար անհրաժեշտ է եղել երկրի պաշտպանության նախարարության մասնագետների օգնությունը: ԱՄՆ-ից հատուկ մահճակալ է պատվիրվել և այն տեղափոխելու համար՝ կռունկ:
Մայրաքաղաքում նրան վիրահատել են, որի նպատակը եղել է քաշի նվազեցումը:








































