Չնախատեսված դեպք է տեղի ունեցել Թոնի Բրեքսթոնի հետ Նյու Ջերսիում համերգային համարներից մեկի կատարման ժամանակ: Նրա հագուստը լիովին պատռվել է առաջին կտրուկ շարժման ժամանակ:
Սկզբում Թոնին չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել, և հանգիստ շարունակել է ելույթը: Այն բանից հետո, երբ նա նկատել է հագուստի մի մասի բացակայությունը, նրան պիջակ են բերել:
Թոնին հագուստը փոխել է հենց բեմի վրա, ինչով նորից հանդիսատեսի հիացմունքին է արժանացել:








































