Թուրքիայի սահմաններն անընդհատ հսկում է երկրի զինված ուժերի 51107 զինծառայող: Այդ մասին նշվում է Թուրքիայի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
Համաձայն հաղորդագրության՝ Թուրքիայի սահմանները պաշտպանվում են 317 սահմանային անցակետերում: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Թուրքիայի ցամաքային սահմանը կազմում է 2949 կմ և հսկվում է Թուրքիայի զինված ուժերի ցամաքային ստորաբաժանումների կողմից:
Թուրքիայի ջրային սահմանը կազմում է 8333 կմ և պահպանվում է Թուրքիայի զինված ուժերի առափնյա ստորաբաժանումների կողմից՝ նշվում է գլխավոր շտաբի հայտարարության մեջ:











































