Մեծ Բրիտանիայի կառավարությունը դադարեցրել է Եգիպտոսի հատուկ ծառայությունների հետ բոլոր համատեղ ծրագրերի իրականացումը: Այս մասին BBC ռադիոկայանում ելույթ ունենալիս հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը:
Նախարարը նաև հայտնել է, որ Բրիտանիան «հետ է կանչել մի շարք արտահանման վկայագրեր՝ Եգիպտոս ապրանք ներմուծելու համար»: Հեյգը հայտարարել է Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման ժամանակ «Եգիպտոսին օգնության հարցը քննարկելու, ծրագիրը վերանայելու» անհրաժեշտության մասին:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը ներկայիս ճգնաժամն անվանել է վերջին հարյուրամյակի ընթացքում ամենախոշոր աշխարհաքաղաքական ցնցումը և հակամարտող կողմերին երկխոսության կոչ է արել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եգիպտոսի իշխանությունները բացասաբար են արձագանքել բրիտանական կառավարության ներկայացուցիչների հեռախոսազանգերին՝ ներկայիս քաղաքական ճգնաժամը համարելով Եգիպտոսի անձնական գործը:







































