Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Խավյեր Էրնանդեսը կարող էր շարունակել իր կարիերան Իսպանիայի առաջնությունում:
Goal.com-ի հավաստիացմամբ՝ ակումբները համաձայնության են եկել մեքսիկացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով, սակայն Չիչարիտոյին չեն բավարարել «Վալենսիա»-ի առաջարկած անձնական պայմանագրի պայմանները:
«Այն, որ Խավյերը ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ, չի նշանակում, որ նա պատրաստվում է լքել «Յունայթեդ»-ը: Այո, «Վալենսիա»-ն հետաքրքրվում էր ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն Էրնանդեսը նախըտրել է մնալ իր ակումբում»,- հայտարարել է մեքսիկացու գործակալը:







































