Իսրայելի վարչապետի հակաահաբեկչական բյուրոն այսօր իր քաղաքացիներին զգուշացրել է աշնանը զերծ մնալ մի շարք երկրներ այցելությունից:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Jerusalem Post-ին, այդ երկրների թվին են դասվել նաև Թուրքիան և Ադրբեջանը: Իսրայելի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում այցելել նաև Եգիպտոս և Հորդանան:
Բյուրոն առավել վտանգավոր է համարում այցելությունները Թայլանդ, Ֆիլիպիններ, Սենեգալ, Քաշմիր, Նիգերիա, Քենիա և Չեչնիա:
Նախազգուշացման մեջ նշվում է, որ ահաբեկչական տարբեր խմբեր կարող են փորձել հարձակում գործել հրեական օբյեկտների վրա Ռոշ Ալ-Շանա և Սուքոտ աշնանային տոների նախօրեին և սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցին:









































