Saturday, 20 06 2026
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ

Ինչու է քաղաքացիական հասարակությունը խուսափում քաղաքական ուժերից

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական բոլոր ուժերին, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանը կոչ էր արել նստել կլոր սեղանի շուրջ և երկիրը կործանումից դուրս բերելու ելք փնտրել:

Թե ինչքանով է ճիշտ «քաղաքականացնել» քաղաքացիական հասարակությունը, և ինչու է Հայաստանի քաղհասարակությունն այդպես խուսափում քաղաքականությունից՝ «Առաջին լրատվական»-ը հետաքրքվեց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանից:

«Հայաստանի հիմնարար խնդիրները կարող են լուծվել միայն այն ժամանակ, երբ քաղաքացիները միավորվեն, ինքնակազմակեպվեն վերկուսակցական համաքաղաքացիական սկզբունքով այնպիսի արժեքների, սկզբունքների շուրջ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, առողջ ազգային պետության գաղափարները: Սա հնարավորություն է տալիս, որպեսզի քաղաքացիները, անկախ նրանից՝ կուսակցական են թե ոչ, որևէ հասարակական կազմակերպության անդամ են թե ոչ, կարողանան համագործակցել, կազմակերպել, ինքնակազմակերպվել, և փորձեն ջանքեր գործադրել, որպեսզի երկրում հաստատվի ժողովրդավարական քաղաքական համակարգ»:

Հարցին, թե ինչո՞ւ են քաղաքացիական ակտիվիստները խուսափում «քաղաքականացումից», Էդգար Վարդանյանը պատասխանեց․ «Ոչ կուսակցական գործունեությամբ զբաղվող ակտիվ քաղաքացիները, որոնք այս կամ այն խնդրի վերաբերյալ իրենց տեսակետն են հայտնում, նաև կոնկրետ գործողություններ են իրականացրել, որպեսզի այդ խնդիրները լուծվեն, նախ և առաջ տեսել են, որ հիմնական խնդիրը, որ պետք է կուսակցությունները լուծեին, այսինքն՝ հաղթեին ընտրություններում, ընդդիմադիր կուսակցությունները չեն կարողանում, որովհետև իշխանությունները տարբեր մեքենայությունների միջոցով հմտորեն արձանագրում են այնպիսի արդյունք, որն իրականում չկա:

Նաև՝ որոշ դեպքերում, երբ առանձին կուսակցություններ փորձել են ուղղակի իրենց PR-ն անել՝ բարձրաձայնելով տարբեր խնդիրների մասին (ես չեմ կարծում, որ դա համատարած բնույթ է կրել, բայց, այնուամենայնիվ, եղել են այդպիսի դեպքեր), ոչ կուսակցական բայց քաղաքացիական ակտիվ հատվածի մեջ անվստահություն է առաջացել կուսակցությունների նկատմամբ:

Սրանք այն երկու հիմնական պաճառներն են, որ քաղհասարակությունը չի վստահում քաղաքական ուժերին:

Չասեմ, թե անվստահությունը համատարած է, ուղղակի իսկապես այն կա, իսկ ինչպես դա հաղթահարել՝ այլ հարց է: Կարծում եմ, որ պետք է այդ հարցի շուրջ էլ բանավեճ և առողջ դիսկուրս լինի՝ առանց իրար վրա ցեխ շպրտելու»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ եթե մենք խնդիր ունենք լուծելու և ուզում ենք Հայաստանը ժողովրդավար դարձնել, նշանակում է՝ պետք է գտնենք համագործակցելու ճիշտ տարբերակներ:

Հարցին, թե եթե քաղաքացիական հասարակությունը մասնակցի Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած կլոր սեղանին, դա արդյոք չի՞ նշանակոմ, որ նրանք ևս «քաղաքականացվեցին», Էդգար Վարդանյանը պատասխանեց․ «Ոչ , դա կապ չունի: Ի սկզբանե այն խնդիրները, որոնք նրանք իրենց առջև դնում են՝ Հայաստանը պետք է իրավական պետություն լինի, օրենքի գերիշխանություն լինի, պետք է ապամոնտաժել այս համակարգը, բնույթով քաղաքական խնդիրներ են, սակայն նեղ կուսակցական չեն: Դրանով կարող են զբաղվել բոլորը, անկախ նրանից՝ կուսակցական են թե որևէ հասարակական կազմակերպության անդամ: Կապ չունի, այդպիսի օրակարգով ինչ հանդիպում էլ լինի, դա և՛ քաղաքական է, և՛ քաղաքացիական»:

Իսկ ընդհանուր առմամբ, փորձագետը կարծում է, որ քաղաքացիական հասարակություն տերմինը պետք է շատ զգույշ օգտագործել, քանի որ այն Հայաստանում դեռևս ձևավորված չէ․ «Քաղաքացիական հասարակությունը դեռևս ձևավորված չէ Հայաստնում: Կան իհարկե ձևավորման միտումներ, բայց դեռ ամբողջովին ձևավորված չէ»,-եզրափակեց Է․Վարդանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում