Thursday, 02 07 2026
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

Դավիթ Լոքյանի գլխավորությամբ քննարկվել են Վանաձորում ներդրումային հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում նախարար Դավիթ Լոքյանի գլխավորությամբ հունվարի 12-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ անդրադարձ է կատարվել Վանաձորում ներդրումային հնարավորություններին` քաղաքային զարգացման բևեռների հիմնման ընդհանուր ծրագրի շրջանակներում: Այս մասին  տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար ության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԱ առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, ՏԿԶ փոխնախարար Արթուր Խաչատրյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը, ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ Էրիկ Գյուլազյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ՏԿԶ նախարարության և Լոռու մարզպետարանի, Տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ:

«Տեղյակ եք, որ սկսել ենք բևեռային քաղաքների ծրագիրը, և Հանրապետության Նախագահի` Ջերմուկում կայացած հանդիպումից հետո գործընթացը շատ ավելի ակտիվացել է: Օրեր առաջ էլ փոխվարչապետի մոտ կայացած հանդիպման ժամանակ բևեռային քաղաքների բաշխումն ավարտվել է»,-խորհրդակցության սկզբում ասել է նախարարը:

Քննարկման ժամանակ նշվել են քաղաքային զարգացմանն ուղղված ներդրումների համար գրավիչ ուղղությունները, պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն Լոռու մարզպետարանին կտրամադրի համապատասխան տեղեկությունների անվանացանկ, որի միջոցով պետք է ձևավորվի մարզի ակտիվների գրանցամատյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում