Գերմանական ընկերությունն աշխատանքից հեռացրել է իր աշխատակցին, ով մի քանի ամիս շարունակ հիվանդության պատճառով աշխատանքի չի գնացել, այն բանից հետո, երբ նրա լուսանկարը տեսել է սոցցանցում:
Պահեստի աշխատակից Դանիելը ողնաշարի ճողվածքի պատճառով մի քանի ամիս շարունակ աշխատանքի չի հաճախել: Սոցցանցի իր էջում նա մի լուսանկար է տեղադրել, որում ձեռքերի վրա պահում է իր հարսնացուին: Երբ գործատուն համացանցում տեսել է այդ լուսանկարը, առանց նախազգուշացնելու աշխատանքից հեռացրել է նրան, հայտնում է euromag.ru-ն՝ հղում անելով Bild-ին:
Սակայն Դանիելը որոշել է բողոքարկել այդ որոշումը դատարանում, որից հետո ընկերությունը կվճարի նրա արձակուրդի համար:
Կողմերը պայմանավորվել են կարգավորել խնդիրը: «Ես գոհ եմ դատարանի որոշումից: Այժմ ես կփորձեմ նոր աշխատանք գտնել»,-մեկնաբանել է հայցվորը:









































