Իտալիայի գավաթի խաղարկության երրորդ շրջափուլում «Ինտեր»-ը ջախջախեց համեստ մրցակցին` «Չիտադելա»-ին:
Միլանյան ակումբը մրցակցի դարպասը 4 անպատասխան գնդակ ուղարկեց` հանգիստ շրջանցելով մրցակցի պաշտպանությունը:
«Ինտեր» – «Չիտադելա»` 4:0
Գոլերը` 1:0, Ժոնատան (18′), 2:0, 3:0, Պալասիո (31′ – 11մ, 59’), 4:0, Ռանոկիա (63’)












































