Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ մրցում էր Մոսկվայի «Դինամո»-ի դեմ:
«Դինամո»-ի մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Իսկ ահա Մարկոս Պիզելին մնացել էր «Կրասնոդար»-ի պահեստայինների թվում:
Խաղը լավ սկսվեց կրասնոդարյան ակումբի համար: Արդեն 9-րդ րոպեին Վանդերսոնը առաջ մղեց թիմին: Արդեն խաղավերջում` հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ, Պանյուկովը խփեց պատասխան գոլն ու հաստատեց խաղի վերջնական հաշիվը:
«Կրասնոդար» – «Դինամո»` 1:1
Գոլերը` 1:0, Վանդերսոն (9′), 1:1, Պանյուկով (83′)






































