Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ն ընդունել էր Կազանի «Ռունին»-ին:
Մոսկովյան թիմի մեկնարկային կազմում էին խաղում Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը: Յուրան խաղաց 73, իսկ Արազը` 68 րոպե:
Չնայած գործադրած մեծ ճնշմանը, «Սպարտակ»-ը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը, ճիշտ է, սեփական դարպասը նույնպես պահեց անառիկ:
Այսպիսով, առաջին 5 տուրերից հետո «Սպարտակ»-ն ունի վաստակած 11 միավոր ու Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ կիսում է առաջին հորիզոնականը:








































