Իտալական Corriere dello Sport-ի փոխանցմամբ` Մադրիդի «Ատլետիկո»-ն սկսել է հետաքրքրվել «Ֆիորենտինա»-ի կիսապաշտպան Ադեմ Լյայիչի ծառայություններով` տրանսֆերի դիմաց առաջարկելով 10 մլն եվրո:
Սակայն, իտալական ակումբը չի պատրաստվում բաց թողնել իր երիտասարդ խաղացողին, իսկ բանակցություններ կվարի միայն այն դեպքում, եթե առաջարկվող գումարը բարձր լինի 15 մլն եվրոյից:
Հատկանշական է, որ խաղացողի պայմանագրի ժամկետի ավարտին մնացել է մեկ տարի, ինչը նշանակում է, որ մյուս տարի «մանուշակները» կարող են կորցնել իրենց խաղացողին` առանց որևէ փոխհատուցում ստանալու:








































