Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը թիմի՝ Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի առաջին տուրի շրջանակներում «Հալ Սիթի»-ի դեմ կայանալիք հանդիպումից առաջ դիմել է ակումբի երկրպագուներին:
«Միասին մենք հիանալի 10 տարիներ ենք անցկացրել, և ակումբն առանց ձեր աջակցության նմանատիպ ձեռքբերումներ չէր ունենա:
Շնարհակալ եմ ձեզ ձեր աջակցության համար, ապագայում մեզ հաջողության տարիներ են սպասվում»,- նշել է Աբրամովիչը:
Հիշեցնենք, որ գործարարը գնել է լոնդոնյան ակումբը 2003/2004թթ մրցաշրջանի մեկնարկից առաջ: Այդ ժամանակից ի վեր «Չելսի»-ն 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն և 1 անգամ հաղթանակ է տարել ՉԼ գավաթի խաղարկությունում:









































