«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին ցանկանում է շարունակել կարիերան իր ներկայիս ակումբում:
«Ուեյնը քրտնաջան աշխատաում է մարզումների ժամանակ, քանի որ ցանկանում է տեղ զբաղեցնել թիմի հիմնական կազմում: Կարծում եմ՝ նա արդեն հասկացել է, որ ակումբը չի պատրաստվում հրաժարվել նրա ծառայություններից, և այժմ փորձում է հնարավորինս լավ դրսևորել իրեն: Վստահ եմ՝ Ռունին շուտով կվերագտնի իր տեղը հիմնական կազմում»,- «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը;
Հիշեցնենք, որ Անգլիայի ընտրանու հարձակվողի տրանսֆերի ձեռքբերման գլխավոր թեկնածուն Լոնդոնի «Չելսի»-ն է, որը պատրաստ է 40 մլն ֆունտ վճարել Ռունիի տեղափոխության դիմաց:








































