Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի՝ Բունդեսլիգայի երկրորդ տուրի շրջանակներում «Այնթրախտ»-ի նկատմամբ տարած հաղթանակը: Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետի սաները մեկ անպատասխան գնդակ են ուղարկել Ֆրանկֆուրտի թիմի դարպասը:
«Առաջին հանդիպման համեմատ մենք ավելի լավ էինք վերահսկում խաղի ընթացքը: Նախորդ խաղում ազատություն էինք տրամադրել մեր մրցակցին, այժմ ամեն բան այլ էր:
Միշտ բարդ է խաղալ հավաքականների հանդիպումներից հետո, ֆուտբոլիստները թիմին են միացել ընդամենը 3 օր առաջ: Մենք բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք: Գոհ եմ հանդիպման ընթացքից և լիովին բավարարված եմ»,- նշել է մասնագետը:






































