Sunday, 28 04 2024
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում

Ինչպես նոր վարչապետը դարձավ հին, և «հին» իշխանությունը հաղթեց «նորին»

Քառօրյա պատերազմին և «Սասնա ծռերի» հուլիսյան գործողություններին հաջորդած օրերին Հայաստանում գերակատարվեց փոփոխությունների, փոխվելու մասին երկու տասնամյակի կամ քառորդ դարի անկախ պետականության պլանը: Սակայն չկա գեթ մի քայլ, որն առարկայորեն կվկայի, որ որևէ մեկը իրապես պատրաստ է փոխվելու, որ որևէ մեկն իրապես ուզում է և իրենից հասանելիքն անում է փոփոխությունների համար:

Սա առաջին հերթին վերաբերում է իշխանությանը, որովհետև պետական վիճակի համար առաջնային պատասխանատուն իշխանությունն է: Հայաստանի իշխանությունը չի կատարել որևէ քայլ, որը կվկայի փոփոխությունների հանդեպ անկեղծ տրամադրվածության, անկեղծ մտադրության և ցանկության արտահայտության մասին: Այդ պատճառով էլ անվերջ գեներացվում են փոփոխությունների մասին խոսակցությունները, իշխանության ներկայացուցիչները հերթով հայտարարում են, որ իրենք մինչև ապրիլի 1-ը, մինչև հուլիսի 17-ը մի մարդ էին, ապրիլի 1-ից և հուլիսի 17-ից հետո արդեն այլ մարդ են:

Ընդ որում՝ այդ հայտարարություններն անկասկած արվում էին և արվում են հասարակությանը ներշնչելու համար, թե, ահա, իշխանությունը գնում է փոփոխությունների: Եվ այդ հայտարարությունների հեղինակներին, նրանց հուշարարներին, գաղափարախոսներին երևի թվում է, որ հասարակությունը, լսելով իրենց հայտարարությունը՝ ապրիլի 1-ից և հուլիսի 17-ից հետո այլ մարդ լինելու մասին, պետք է ուղղակի ձեռքերի վրա ման տա այդ այլ մարդուն և թույլ չտա, որ հանկարծ նրա ոտքը կպնի գետնին և փոշոտվի: Իրականում, սակայն, «այլ մարդու» տեսությունը ունի հստակ մանիպուլյատիվ գործակից և հաշվարկված է հենց այդ գործակցով:

Այսինքն՝ մինչև ապրիլի 1-ը պետության և հանրային ռեսուրսների մսխման գործին նվիրված էր մի մարդ, ապրիլի 1-ից և հուլիսի 17-ից հետո նույն այդ գործին նվիրված է այլ մարդ: Այսինքն՝ «մարդափոխությունը» ընդամենը ունի շատ պարզ նպատակ՝ լղոզել մինչև ապրիլի 1-ը եղածի համար պատասխանատվությունը և այդպիսով՝ ստեղծել նոր հնարավորություններ նույնը ապրիլի 1-ից և հուլիսի 17-ից հետո շարունակելու համար:

Ահա այն առանցքային մեխը, այսպես ասած՝ չամիչը, որ իշխանությունը դրել է իր նոր թխվող բուլկու մեջ, որը բնականաբար պատրաստվում են խժռել նույն հաջողությամբ, տեմպով և ծավալով, ինչպես մինչ այդ թխածները: Այլ կերպ ասած՝ իշխանության փոփոխության, պաշտոնյաների փոխվելու, այլ մարդ դառնալու մասին հավաստիացումներն ու գաղափարները, որ նետվում են դաշտ՝ տարբեր կալիբրի գործիչների միջոցով, ոչ այլ ինչ են, քան ընդամենը իշխանության թխած չամիչով բուլկի, որի համը հասարակությունը չի էլ տեսնելու, ինչպես չի տեսել մինչև այժմ: Հակառակ դեպքում, այդ փոփոխությունները արդեն իսկ կունենային առարկայական դրսևորումներ, արդեն իսկ կունենային շոշափելի ծավալներ:

Ավելի քան 100 օր է Հայաստանը ունի նոր վարչապետ։ Ի՞նչ է փոխվել կոռուպցիայի դեմ պայքարում, ի՞նչ նոր քայլեր կան տնտեսական քաղաքականության գործընթացում, եթե, իհարկե, քաղաքականություն՝ որպես այդպիսին ընդհանրապես գոյություն ունի: Հակառակը՝ Հայաստանի իշխանությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, ակնհայտորեն ապրում է ժամանակավորության ռեժիմում: Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունը խաղում է ժամանակի վրա, մինչև խորհրդարանական ընտրություններ: Բոլորը հասկանում են, որ ներկայիս վիճակը ժամանակավոր է, և այդ իսկ պատճառով է, որ Հայաստանում չկա քաղաքական քայլ, չկա քաղաքականություն, կան միայն հայտարարություններ, որոնք ըստ էության ոչ մի կապ չունեն իրականության հետ:

Իրականությունը պատերազմն է ղարաբաղյան սահմանին, իսկ գործողությունները որևէ առումով կապ չունեն այդ պատերազմի հետ՝ լինի դա բարոյահոգեբանական, ներքին քաղաքական ու տնտեսական, արտաքին քաղաքական հարթություններում: Որովհետև որևէ մեկը չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել որևէ բանի համար՝ թե՛ հասարակության առաջ, թե՛ արտաքին աշխարհի, ուժային կենտրոնների, այսպես կոչված ռազմավարական դաշնակցի: Անգամ ազատագրված տարածքների խնդրում հայտարարելով, թե նոր իրավիճակ է, և Հայաստանն ու Ղարաբաղը այլևս որևէ կերպ չեն կարող խոսել անցյալին վերադարձի մասին, այդուհանդերձ իրական կատարվող քայլերի մասով Հայաստանի իշխանությունը գտնվում է անորոշության դաշտում, որովհետև ընդամենը քննարկում է բանակցային սեղան վերադառնալ-չվերադառնալու տեխնիկական պայմանները՝ առանցքային բովանդակությունը կամ Մադրիդյան սկզբունքները չդնելով կասկածի տակ:

Իշխանության անպատասխանատվությունը շարունակվում է ընդդիմադիր քաղաքական դաշտում, որտեղ ընդհանուր առմամբ ևս չկան դիրքորոշումներ, և այստեղ էլ դիլեման, ըստ էության, բանակցել-չբանակցելն է, այսինքն՝ ինչպեսը, ոչ թե ինչը: Այս իրավիճակն, իհարկե, պայմանավորված է խորհրդարանական ընտրությունների հանգամանքով, և բոլորի հաշվարկում այն է, թե որևէ խոսք կամ քայլ ինչպես կարող է օգտագործվել խորհրդարանական ընտրություններում իրենց դեմ: Եվ հետևաբար՝ ինչպես կարող են օգտագործվել իրենց օգտին:

Ըստ էության, Հայաստանում քառօրյա պատերազմով և ՊՊԾ գնդի շուրջ հայտնի իրադարձությունների հետ մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական պայքարը, սակայն ոչ թե Հայաստանի ներքին սպառողի կամ ընտրողի համար, այլ արտաքին քաղաքական կենտրոնների: Իրավիճակը շատ է նման 2013 թվականի սեպտեմբերին, երբ ինչպես պարզվեց, բոլորն արդեն սպասում էին որևէ բեկումնային զարգացման, սակայն որևէ մեկը մինչ այդ ո՛չ «այո» էր ասում Եվրասիական միությանը, և ո՛չ էլ ասում էր «ոչ»: Ներկայումս էլ ակնհայտ է, որ ընթանում է դիրքային բավական կոշտ պայքար ղարաբաղյան խնդրում, ընդ որում՝ թե՛ միջազգային դերակատարների, միջնորդների միջև, թե՛ հակամարտ կողմերի:

Խնդիրները կարծեք թե հստակ են՝ Հայաստանն ակնկալում է ապրիլյան քառօրյա պատերազմից և հուլիսյան հայտնի իրադարձություններից հետո արձանագրել նոր իրողություններ՝ քաղաքական ասպարեզում ձերբազատվել իր համար անցանկալի և զիջողական տարրերից, փոխել իրավիճակը և հասնել նրան, որ ապրիլյան պատերազմը լինի նախորդ փուլի ավարտն ու նոր փուլի սկիզբը, իսկ Ադրբեջանն ակնհայտ ձգտում է հասնել նրան, որ ապրիլյան պատերազմը լինի էսկալացիայի հերթական փուլ, ինչը Բաքվի համար կպահպանի նոր փուլի քաղաքական հնարավորություն և միջավայր: Ահա այս պայմաններում, սակայն, Հայաստանից մենք չենք տեսնում պատասխանատու դիրքորոշումներ, որոշումներ, որոնք կնպաստեն կամ կփորձեն ձևավորել նոր միջավայրը:

Իշխանությունն, անկասկած, իր խաղն է խաղում միջազգային դերակատարների հետ, իսկ ներքին դերակատարները սպասում են իշխանության հետ իրենց խաղի հերթին, որի արդյունքում էլ պետք է ձևավորվեն ընտրական թվանշանները: Բանակի և հասարակության խնդիրները այդ գործընթացում սպասարկվում են այնքանով, որքանով, և ըստ սուբյեկտներից յուրաքանչյուրի ի պաշտոնե պատասխանատվության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում