Մեծ Բրիտանիայում ոստիկանությունն ուսումնասիրում է 1997-ին արքայադուստր Դիանայի և Դոդի Ալ-Ֆայեդի զոհվելու վերաբերյալ նոր նյութերը, հաղորդում է Sky News-ը:
Որոշ տվյալներով՝ ոստիկանությունում տեղեկություն է ստացվել այն մասին, որ Դիանայի մահվանը կարող են մասնակցած լինել բրիտանական զինվորականները: Այս մասին լրագրողներին պատմել են նախկին զինվորի հարազատները, ով ծառայել է արքայական բանակում:
Ոստիկանությունում հաստատել են նոր նյութեր ստանալու փաստը, սակայն հրաժարվել են խոսել մանրամասների մասին:
Բուքինգհեմյան պալատի մամլո ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:
Հիշեցնենք, որ Դիանան մահացել է 1997-ի օգոստոսի 31-ին՝ Փարիզում՝ վթարի հետևանքով:










































