Օլիմպիական խաղերի 6-ակի չեմպիոն արագավազորդ Ուսեյն Բոլտը Մոսկվայում անցկացվող թեթև ատլետիկայի աշխարհի առաջնությունում իր մարզական կարիերայում 7-րդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթանակ տանելով 200 մ մրցավազքում: Մարզիկը մրցուղին հաղթահարեց 19.66 վայրկյանում:
Արծաթե մեդալակիր դարձավ Բոլտի հայրենակից Ուորեն Ուեյրը, իսկ պատվո հարթակի երրորդ հորիզոնականը զբաղեցրեց ամերիկացի Կերտիս Միտչելը:
1. Ուսեյն Բոլտ (Ճամայկա) – 19,66
2. Ուորեն Ուեյր (Ճամայկա) – 19,79
3. Կերտիս Միտչել (ԱՄՆ) – 20,04
4.Նիկել Էշմիդ (Ճամայկա) – 20,05
5. Ադամ Ջեմիլի (Մեծ Բրիտանիա) – 20,08









































