Wednesday, 10 06 2026
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են

Ի՞նչ ընտրության մասին է խոսքը

Որ Հայաստանում ներքաղաքական իրադարձությունները զարգանում են նախընտրական տրամաբանությամբ` թերևս որևէ մեկն արդեն չի էլ կասկածում: Նաև գուցե քիչ կասկածներ են մնում առ այն, որ խոսքը հերթական ընտրությունների մասին է: Սակայն արտահերթի, թե հերթականի դիլեման դեռ շարունակում է մնալ օրակարգում, առավել ևս այն դեպքում, երբ ակնհայտ է հայաստանյան իրադարձությունների անկանխատեսելիությունը:

Սակայն, մեծ հաշվով, որևէ նշանակություն չունի, թե Հայաստանում ի՞նչ ընտրություն է տեղի ունենում` հերթակա՞ն, թե՞ արտահերթ: Ի վերջո, ամեն ինչ կախված է նրանից, թե ի՞նչ իրավիճակ է երկրում: Չէ՞ որ որոշակի իրավիճակի պայմաններում իշխանությունն ինքը կարող է շահագրգռված լիներ արտահերթ ընտրությունների հարցում: Դրա փայլուն օրինակը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի երկրորդ ընտրությունն էր, երբ նա ժամկետից շուտ հրաժարական տվեց և նշանակեց նախագահի նոր ընտրություն` իր համար նպաստավոր ժամանակաշրջանում, միաժամանակ բավարարելով ընդդիմության պահանջը և հաղթելով ընդդիմությանը:

Հայաստանում, իհարկե, ներկայումս իրավիճակն այլ է, ընդդիմության և իշխանության ուժերի հարաբերակցությունն` այլ, իշխանության հանրային վարկանիշն ու բարեփոխումների արդյունավետությունն` ընդհանրապես այլ, սակայն բուն տրամաբանությունը հետևյալն է` ցանկացած ընտրություն պայմանավորվում է իրավիճակով, ոչ թե հերթականությամբ կամ արտահերթով: Կարող է լինել իրավիճակ, երբ արտահերթը իշխանության համար շատ ավելի նպաստավոր լինի, քան հերթականը:

Ուրեմն, Հայաստանում գլխավոր խնդիրը մեկն է` ինչպես ձևավորել այն իրավիճակը, որի պարագայում ցանկացած ընտրություն արդեն դառնում է, այսպես ասած, պարզ ֆորմալություն և ընդամենը տվյալ դե ֆակտո իրավիճակի դե յուրե արձանագրում: Եվ Հայաստանում ներքաղաքական կամ ներհասարակական բանավեճը երևի թե պետք է տեղափոխել հենց այս կոնտեքստ, ոչ թե քննարկել, թե ով է հերթական ընտրություն պահանջում և ով` արտահերթ, ով է հերթականին պատրաստվում, կամ ով է հրաժարվում մասնակցել որևէ մի ընտրության:
Կոնդիցիայի հասնելու կամ հասցնելու խնդիրն է քննարկման առարկան, հետևաբար պետք է առաջարկներ հնչեն այդ կապակցությամբ, իսկ եթե դրանք չկան, ապա ավելորդ խոսակցությունների փոխարեն, քաղաքական ուժերը թող մտածեն դրանց ձևավորման, մշակման ուղղությամբ: Սա է քաղաքական ուժերի գլխավոր ֆունկցիան` հասարակությանն առաջարկել իրադարձության զարգացման մեխանիզմներ, ճանապարհներ, որոնց միջև էլ մարդիկ կկատարեն ընտրությունը:

Առայժմ, բարեբախտաբար, թե դժբախտաբար, հասարակությանն առաջարկված է զարգացման մի հստակ և առարկայական մեխանիզմ, որի հեղինակը Հայ ազգային կոնգրեսն է: Մնացյալ ուժերը առայժմ խոսում են այլ մեխանիզմի անհրաժեշտության մասին, նույնիսկ հիմնավորում դա, սակայն մեխանիզմի գոնե մոտավոր շոշափելի կմախք դեռևս որևէ կերպ չեն կարողանում ներկայացնել հասարակությանը, որ այն կարողանա ընտրել այդ մեխանիզմների միջև:

Եվ եթե ընտրության խնդիր կա ներկայիս հայաստանյան իրականությունում, ապա խոսքը կարող է լինել միայն այս ընտրության հնարավորություն ստեղծելու մասին, որ պետք է անի յուրաքանչյուր քաղաքական ուժ ճանապարհի իր հստակ առաջարկով: Եվ այդ ընտրությունն էլ, հերթական կամ արտահերթ չի ճանաչում: Երբ կատարվեց այդ ընտրությունը, մնացյալն արդեն դառնում է, այսպես ասած, տեխնիկայի հարց, որը հասարակությունը շատ արագ կլուծի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում