Sky Sports-ի տեղեկացմամբ՝ կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին վերականգնվել է ստացված վնասվածքից և կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության առաջին տուրի շրջանակներում «Լևանտե»-ի դեմ կայանալիք հանդիպմանը:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Մալայզիայում ստացած վնասվածքի պատճառով հարձակվողը բաց է թողել Իտալիա – Արգենտինա ընկերական հանդիպումը:
«Մեսսին պատրաստ է խաղալ, նա անհամբեր սպասում է «Լևանտե»-ի դեմ հանդիպմանը»,- հայտարարել է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն:










































