Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ թիմի պորտուգալացի պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն ցանկանում է լքել իր ներկայիս ակումբը:
«Կոենտրաուն ցանկանում է հեռանալ: Վաղը նա չի մասնակցի թիմի հանդիպմանը: Այլևս ոչինիչ չեմ կարող հավելել այս հարցի շուրջ»,- իտալացի մասնագետին մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին «Ռեալ»-ն Իսպանիայի առաջնության առաջին տուրի շրջանակներում ուժերը կչափի «Բետիս»-ի հետ:
25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 18 մլն եվրո:









































