«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան շնորհակալություն է հայտնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին:
«Այն հավատը, որը նա ցուցաբերել է իմ հանդեպ, շատ կարևոր էր և անհրաժեշտ: Հաճելի էր գիտակցել, որ նա միշտ աջակցում է ինձ: Հնարավոր ՝ Ֆերգյուսոնի հավատը ստիպեց ինձ մասնագիտական աճ գրանցել: Շնորհակալ եմ նրան:
Չէի կարող մտածել, որ կընդդգրկվեմ Անգլիայի Պրեմիր Լիգայի խորհրդանշական հավաքականում: Սա յուրահատուկ նորություն է ինձ համար»,- խաղացողի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը:












































