Լոնդոնի «Տոտենհեմ»-ը բանակցություններ է վարում «Ռոմա»-ի հարձակվող Էրիկ Լամելայի տրանսֆերի շուրջ: Այդ մասին հայտնում է Sportdediaset-ը:
Լոնդոնյան ակումբը 35 մլն եվրո է առաջարկում ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, սակայն հռոմեացիները 40 մլն են պահանջում: «Տոտենհեմ»-ը կվճարի պահանջվող գումարը միայն այն դեպքում, եթե վաճառի Գարեթ Բեյլի տրանսֆերը, ում ծառայություններով են հետաքրքրված Մադրիդի «Ռեալ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Լամելան նույնպես որոշակի պահանջներ է ներկայացնել: Ֆուտբոլիստը ցանկանում է տարեկան 4 մլն եվրո վաստակել նոր ակումբում: Իտալիայի առաջնության 2012/13 թվականների մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը 38 հանդիպում է անցկացրել, 15 գոլ խփել և գոլային 15 փոխանցում կատարել:












































