Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 5-րդ տուրի շրջանակներում կայացավ «Ուրալ» – «Ամկար» հանդիպումը, որն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի արդյունքով:
Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալ»-ի ֆուտբոլիստներ Արթուր Սարկիսովն ու Էդգար Մանուչարյանը խաղադաշտ դուրս եկան իրենց թիմի մեկնարկային կազմում: Ֆուտբոլիստները չկարողացան գոլի հեղինակ դառնալ: Սարկիսովը փոխարինվեց հանդիպման 69-րդ, իսկ Մանուչարյանը՝ 80-րդ րոպեին:
«Ուրալ»-ի կազմում խաղադաշտ դուրս եկավ նաև Դենիս Թումասյանը, ով մասնակցեց ողջ հանդիպմանը:
«Ուրալ» – «Ամկար»՝ 0:0









































