Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը հայտնել է, որ իր խաղընկեր Նեյմարը երջանիկ է ակումբում:
«Նեյմարը երջանիկ է, որ հնարավորություն ունի հանդես գալու «Բարսելոնա»-ում: Մենք նրան լավ ենք դիմավորել: Խաղադաշտում Նեյմարը նույնպես լավ է զգում»,- ասել է Պեդրոն:
«Հիանալի հարաբերություններ ունեմ Ալեքսիս Սանչեսի հետ: Նա շատ լավ ընկեր է և հիանալի խաղընկեր: Ուրախ եմ, որ Սանչեսը համապատասխան մարզավիճակում է և կարող է օգտակար լինել թիմին»,- հավելել է Պեդրոն` խոսելով իր և Սանչեսի` հիմանկան կազմում տեղ զբաղեցնելու համար մրցակցության մասին:









































