Մախաչկալայի «Անժի»-ի ֆուտբոլիստ Սամյուել Էտո’Օյի գործակալը` Պեպինո Տիրին հայտնել է, որ ֆուտբոլիստը կլքի իր ներկայիս թիմը, եթե որևէ ակումբ իրեն շաբաթական 300 հազար ֆունտ վճարի:
Հիշեցնենք` Էտո’Օյի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Ինտեր»-ը, «Չելսի»-ն ու եվրոպական այլ ակումբներ:
«Էտո’Օյի ծառայություններով իսկապես հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ: Սակայն նա չի պատրաստվում լքել «Անժի»-ն, եթե հետաքրքրվող ակումբն առաջարկի 300 հազար ֆունտից պակաս շաբաթական աշխատավարձ»,- գործակալի խոսքերը մեջբերում է Metro-ն:
Ռուսաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա կամերունցին մասնակցել է 4 հանդիպումների և 1 գոլ հեղինակել:









































