Օգոստոսի 24-ին հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մենամարտելու է նամիբիացի Վիլբեֆորս Շիհեպոյի դեմ:
Շիհեպոն զբաղեցնում է WBO-ի վարկանիշային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: Նրա նկատմամբ հաղթանակն Աբրահամին թույլ կտա հավակնել երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի մենամարտի:
«Եթե բռնցքամարտիկը WBO-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում է, ապա նա լուրջ մրցակից է: Չեմ պատրաստվում թերագնահատել հակառակորդիս: Ես պետք է ցուցադրեմ ողջ ներուժս: Սա իմ շանսն է Շտիգլիցի դեմ դարձյալ դուրս գալու համար: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ դառնալ աշխարհի չեմպիոն»,- Արթուր Աբրահամի խոսքերը մեջբերում է Boxingscene-ը:










































