Անհայտ ցանցահենների իրականացրած կիբեռհարձակումը դարձել է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության տվյալների համակարգչային բազայից ներկա և նախկին 14 հազար աշխատակիցների տվյալների արտահսքի պատճառ: Գերատեսչության փոխանցմամբ՝ չարագործները կարողացել են ձեռք բերել, մասնավորապես, քաղաքացիների սոցիալական ապահովագրոթյան համարները, որոնք հաճախ կիրառվում են տարբեր խարդախ սխեմաներում:
Գերատեսչության տվյալներով՝ ցանցահենները, որոնց հարձակումը կատարվել է հուլիսի վերջին, չեն կարողացել հասանելիություն ստանալ որևէ գաղտնի տեղեկատվության, այդ թվում՝ միջուկային զենքի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նախարարության անվտանգության ծառայությունն ու համակարգչային մասնագետներն այլ դաշնային գերատեսչությունների փորձագետների հետ համատեղ հետաքննում են միջադեպի հանգամանքները:
Մարդկանց, ում տվյալները հայտնվել են չարագործների ձեռքում, կառավարությունը անհրաժեշտության դեպքում օգնություն է խոստացել:








































