«Կանխենք գազի սակագինը» նախաձեռնության անդամներն այսօր հավաքվել էին Վարչական դատարանի դիմաց՝ պահանջով, որ իրենց ուղարկած թվով երրորդ հայցադիմոմը դատարանը չմերժի:
Նախորդ երկու հայցադիմումները մերժվել էին՝ պատճառաբանությամբ, որ մեկ դիմումի մեջ երկու վարույթ է ներկայացված՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ:
Երկրորդ անգամ նախաձեռնությունը միջնորդել էր, որպեսզի իրարից չբաժանեն երկու սակագների հարցը, քանի որ մեկը բխում է մյուսից: «Վարչական դատարանը տարբեր՝ ձևական բնույթի պատճառաբանություններով հրաժարվում է ընդունել մեր հայցադիմումները: Եթե գազի սակագնի բարձրացման համար Հայռուսգազարդը դիմում է ներկայացրել, ապա էլեկտրաէներգիայի սակագնի համար ոչ ոք չէր դիմել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է կայացրել այդ ապօրինի որոշումը»,-այսօր վարչական դատարանի դիմաց հայտարարեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:
Նշենք, որ ակտիվիստները հետևել են դատարանի պահանջներին և առանձին հայցադիմումներ ներկայացրել՝ գազի և էլեկտրաէներգիայի հաստատված սակագները կասեցնելու վերաբերյալ:
Մանրամասները դիտեք տեսանյութում:






































