Հեռուստառադիոհաղորդավարուհի Լուլուն երեկ է վերադարձել ամառային հանգստից ու իր լողափնյա լուսանկարներով «կիսվել» իր սոցցանցային էջերի ընկերների հետ: Այս մասին հաղորդում է eyes.am կայքը:
Սև ծովի առափնյա քաղաքներից մեկում հաղորդավարուհին ամուսնու և որդիների հետ հիանալի ժամանակ է անցկացրել, արևային լոգանք ընդունել: «Այս տարի ընտանիքով ենք մեկնել հանգստի. մեկ շաբաթ անմոռանալի ժամանակ անցկացրինք ծովի ափին. ես ու երեխաներս լողալ շատ ենք սիրում, բացի դրանից, ծովի ջուրը շատ առողջարար է»,- esyes.am-ի հետ զրույցում ասել է Լուլուն:
Խոսելով Վրաստանում անցկացրած հանգստից` հաղորդավարուհին նշել է. «Վրաստանն այն երկիրը չէ, որից կարող ենք մեծ ակնկալիքներ ունենալ, կարևորը` ծով կա: Նոր ինչ-որ բան չեմ կարող ասել. լիարժեք հանգստացանք, երեխաներս լավ ժամանակ անցկացրեցին»: Իսկ ահա Թբիլիսիից Լուլուն տպավորված է վերադարձել:















































