Էստոնիայում փակվել է դիպուկահարների դպրոցը: Այս մասին հաղորդում է REGNUM-ը՝ վկայակոչելով Postimees-ին: Հաղորդվում է, որ դպրոցը նման տեսակի միակ ուսումնական հաստատությունն էր հանրապետությունում:
Դպրոցը փակվել է բանակային կառույցների բարեփոխումների հետևանքով: Հետագայում Էստոնիայի պաշտպանության նախարարությունը նախատեսում է բացել նոր դպրոց, որում կաշխատեն ավելի քիչ թվով դասավանդողներ՝ նախկինի համեմատ:
Մեկնաբանելով Էստոնիայում դիպուկահարների պատրաստման թեման՝ պարբերականն ուշադրություն է դարձնում երկրում հատուկ հրաձգարանների պակասի, ինչպես նաև M14-TP հրացանների ոչ այդքան լավ վարկանիշի վրա, որն էստոնացի զինվորականներն օգտագործել են Աֆղանստանում առաքելության ժամանակ:










































