Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը մեկնաբանել է Գերմանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի հայտարարությունը, ըստ որի՝ մասնագետը հետևում է ֆուտբոլիստի ցուցադարծ խաղին:
«Ուրախ եմ, որ Յոահիմ Լյովը հետևում է իմ խաղին: Եթե Գերմանիայի ընտրանին զգա իմ օգնության կարիքը, ուրախ կլինեմ օգնել: Ցանկացած պահի պատրաստ եմ հրավիրվել ազգային հավաքական:
Բնականաբար ուրախ կլինեի դառնալ ընտրանու երրորդ դարպասապահը առաջիկա Մունդիալի ժամանակ»,- նշել է Վայդենֆելերը:
Հիշեցնենք, որ 33-ամյա դարպասապահը դեռևս երբեք խաղադաշտ դուրս չի եկել Գերմանիայի հավաքականի կազմում:







































