Thursday, 18 06 2026
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում

ՊՆ-ն պատրաստ է գերիներին փոխանակել` «եթե միջազգային կառույցների հետ դա քննարկվի»

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել քննարկել Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջևին Ադրբեջանին վերադարձնելու հարցը: Այս մասին տեղեկացել են նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից։ 

Ադրբեջանցի զինծառայող Ֆարաջևը գերի էր ընկել այս տարվա հուլիսի 26-ի գիշերը: Հայկական կողմի պնդմամբ, նա հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և ինքնակամ հանձնվել։ Այսօր պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակ Դրագանա Ռանկովիչի հետ հանդիպմանը հայտնել է, որ Ֆիրուզ Ֆարաջևը փոխել է իր մտադրությունը և Ադրբեջան վերադառնալու ցանկցություն է հայտնել։ Գերին նաև շուտափույթ հանդիպում է խնդրել Հայաստանում միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ուստի պաշտպանության նախարարությունը անկողմնակալ կազմակերպություններին, մասնավորապես` Կարմիր խաչին հրավիրել է հանդիպել Ֆարաջևին: Հիշեցնենք, արդեն մեկ շաբաթ Ադրբեջանում գերության մեջ է հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, ում Կարմիր խաչի Բաքվի գրասենյակը մեկ շաբաթ է չի կարողանում հանդիպել. Ադրբեջանի իշխանություններից չունի թույլտվություն։

«Ստացվում է, որ հայկական կողմը պատրա՞ստ է փոխանակում կատարել ադրբեջանցի գերու և Ինջիղուլյանի միջև», – «Ազատություն» ռադիոկայանի հարցին Արծրուն Հովհաննիսյանն այսպես է պատասխանել. – «Համապատասխան հարցերի քննարկման խնդիր է, եթե միջազգային կառույցների հետ դա քննարկվի, իհարկե, պատրաստ է՝ Կարմիր խաչի, հումանիտար նախաձեռնություններ իրականացնող կազմակերպությունների հետ։ Հայկական կողմը իրավական բոլոր հիմքերով ցանկացած գնով պատրաստ է վերադարձնել իր քաղաքացուն։ Մեր մոտ եղած զինվորին իր կամքի համաձայն տալ, և մենք ամեն ինչ անում ենք, որ մեր զինվորին բերենք»։

Դրագանա Ռանկովիչը Դավիթ Տոնոյանին տեղեկացրել է, որ ստացված տեղեկության համաձայն` Բաքվի ԿԽՄԿ գրասենյակը վստահ է, որ շուտով հայտնի դառնա Հակոբ Ինջիղուլյանի հետ նրանց հանդիպման ժամկետը: Հայկական կողմը շարունակում է մտահոգ լինել Ինջիղուլյանի ճակատագրով, ով օրերս ադրբեջանական ANS հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում ադրբեջանական զինվորական համազգեստ հագած և կապտած աչքով պատմում էր, որ դեպքի օրը մինչ սահմանն անցնելը դիրքերում հրամանատարը հարվածներ է հասցրել և ինքը գնացել է ջրի։ Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովը Կարմիր խաչին ուղղված հայտարարությամբ կոչ են արել ակտիվացնել նրան հանդիպելու ջանքերը, հիշեցնելով 2008-ին և 2010-ին գերեվարված Գոռ Մանասարյանի և Մանվել Սարիբեկյանի դեպքերը, երբ Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի աշխատակիցներին այդպես էլ չհաջողվեց նրանց հանդիպել և նրանք սպանվեցին գերության մեջ, նախարարությունն ու հանձնաժողովը հույս են հայտնում, որ անցանկալի հետևանքները այս անգամ կկանխվեն։

«Մենք ունենք նախադեպը մտահոգվելու։ Մենք մտահոգված ենք նրանով, որ քաղաքացիներ ենք ունեցել այնտեղ, որոնց կորցրել ենք արդյունքում», – ասել է Հովհաննիսյանը։

Ինջիղուլյանի հայրն ու այլ հարազատներ այսօր հավաքվել էին Կարմիր խաչի Երևանյան գրասենյակի մոտ, և պատրաստակամություն էին հայտնում անժամկետ այնտեղ նստել, մինչև տեղեկություն չստանան երիտասարդի վերաբերյալ։

«Քանի Կարմիր խաչը մեզ պատասխան չի տվել, մենք այստեղից չենք գնալու, պետք է՝ մի օր, մի շաբաթ, որքան պետք է՝ չենք հեռանա այստեղից, պետք է՝ ավելի շատ ժողովուրդ կհավաքվի։ Թող պատասխանեն՝ ինչու չեն գնացել, չեն տեսել երեխուն», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է զինվորի հայրը՝ Գևորգ Ինջիղուլյանը, – «Ծնող ենք, բա վրդովված ենք, արդեն մի շաբաթ է՝ ոչ մի տեղեկություն չունենք, չգիտեմ՝ ո՞նց են աշխատում»։

«Ինչ գնով ուզում է լինի,եղբորս պիտի վերադարձնեն, եղբայրս պիտի գա, փոխանակություն կլինի, ինչ կլինի՝ դա մեզ չի հետաքրքրում»,- ասաց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարությունը, և շեշտեց.․ – «Ամեն վայրկյանն էլ մեծ նշանակություն ունի նրա համար»։

«Շատ ծանր է մայրը, շտապ օգնության մեքենաները տնից չեն գնում, նախկինում չորս անգամ ծանր վիրահատություն է տարել, մոր վիճակը շատ ահավոր է»,- ահազանգել են հավաքվածները։

Կարմիր խաչի գրասենյակից հավաքվածները շարժվել են արտաքին գործերի նախարարություն։ Փոխնախարար Աշոտ Հովակիմյանը նրանց ընդունել է և տեղեկացրել, որ վաղը հանդիպում է նախատեսված Կարմիր խաչի Հայաստանի պատվիրակության ղեկավարների հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում