Իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հինգշաբթի դատապարտել է Պաղեստինի և Իսրայելի բանակցությունների վերսկսումը` հայտարարելով, որ Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասին տրված լիազորություններն այլևս ուժի մեջ չեն:
ՀԱՄԱՍ-ն այդ բանակցությունները «հիմարություն» և միջազգային հանրության աչքերում շրջափակողների դեմքը «պարզելու» փորձ է անվանել:
«Աբու Մազենը (Աբասի կեղծանունը) և նրա բանակցող խումբը Պաղեստինի ժողովրդից ոչ լիազորություններ ունի, ոչ էլ լեգիտիմություն, Պաղեստինի տարածքի ու ժողովրդի՝ իր տարածքներ վերադառնալու իրավունքի զիջումների համար»,- նշվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարությունում:
Իսլամիստները նշել են, որ տարածքները շրջափակողներից վերադարձնելու միակ ճանապարհը հակամարտության շարունակությունն է:








































