Շաբաթ օրը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման նախաշեմին «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հակառակորդ թիմի ֆոտբոլիստներից ընդգծել է նրա հարձակողական զույգին` Չիչարիտոյին ու Ռունիին.
«Անգլիական ակումբը խաղացողների ընտրության հիանալի հնարավորություն ունի, ինչն անհրաժեշտ է Չեմպիոնների լիգայում հաղթանակ տանելու համար:
Անկասկած, Չիչարիտոն եվրագավաթներում անգլիական ակումբի ազդեցիկ ելույթները կերտողներից մեկն է: Նա մեծ պոտենցիալ ունի, նրա հետագա ելույթներին պետք է հետևել: Նա անկանխատեսելի ֆուտբոլիստ է, և չէր խանգարի, եթե լիներ Մադրիդի «Ռեալ»-ի կամ «Բարսելոնա»-ի կազմում: Ռունին նույնպես չէր կորչի մեր թիմում»:






































