Ալբանիայում ընթացող ընկերական խաղի առաջին կեսն ավարտված է: Հայաստանի հավաքականն այս պահի դրությամբ նվազագույն հաշվով պարտվում է մրցակցին:
Միակ գոլը 21-րդ րոպեին հեղինակել է մրցակցի ամենաակտիվ ֆուտբոլիստներից մեկը` Ռաման:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մի քանի անգամ չկարողացան օգտագործել նպաստավոր գոլային պահերը, ինչի արդյունքում էլ հիմա զիջում են:
Հուսանք` երկրորդ կեսում պահերի օգտագործումը ավելի բարձր մակարդակի վրա կլինի:








































