Sunday, 28 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Համազգային թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի

ՀՀ մշակույթի նախարարության և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրինության  որոշմամբ` Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել ռեժիսոր, սցենարիստ Վիգեն Չալդրանյանը: Այդ մասին դեկտեմբերի 19-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեԼ Է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Հարգելով և գնահատելով մ եծ վարպետի` Սոս Սարգսյանի հիշատակը, ցանկանում ենք թատրոնին նոր շնչառություն հաղորդել, թարմ խաղացանկ և այն դուրս բերել միջազգային ասպարեզ: Համոզված եմ, որ Չալդրանյանն իր փորձով, անցած ուղիով և մասնագիտական բարձր վարպետությամբ մեծ օգուտ կբերի թատրոնին»,-նշեց նախարարը:

Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով` թատրոնի հիմնադիր և իրենց ուսուցիչ Սոս Սարգսյանից հետո անհնար էր թվում այլ գեղարվեստական ղեկավարի առկայությունը, քանի որ նրա դերը չափազանց մեծ էր իրենց կյանքում: «Կարծում եմ` գտել ենք այն ճիշտ մարդուն, ով կարող է ստանձնել այդ ծանր բեռը: Շնորհավորում եմ Վիգեն Չալդրանյանին և ցանկանում ասել, որ շատ սպասելիքներ ունենք իրենից»,-շեշտել է տնօրենը:

«Ես ոչ թե պաշտոն, այլ առաքելություն եմ ստանձնում: Այս ստեղծագործական խմբի հետ ցանկանում եմ ստեղծել առողջ ընտանիք և քայլել արվեստի ճանապարհով: Այդ առաքելությունը կարող եմ իրականացնել յուրաքանչյուրիդ աջակցությամբ»,-ընդգծեց Չալդրանյանը:

Նոր գեղարվեստական ղեկավարն ասաց, որ քաջ ծանոթ է թատերախմբի անդամների մեծամասնության հետ և կարծում է, որ լավագույններն են ներգրավված այնտեղ: «Ցանկանում եմ, որ Համազգայինը դառնա առողջ, մրցունակ թատրոն: Ինձ համար թատրոնն առողջարան է. հանդիսատեսը պետք է դիտի ներկայացումը, առողջանա և գնա իր մյուս գործերին, եթե այդպես չէ, ապա այն չի ծառայում իր նպատակին»,-նշեց նա:

Խոսելով թատրոնի շենքի մասին`Արմեն Ամիրյանն ընդգծեց, որ հարցը քննարկման փուլում է, և իրենք արդեն տարբերակներ ունեն, սակայն որոշումը դեռ հաստատված չէ, այդ իսկ պատճառով ինքը չի ցանկանում մանրամասներ ներկայացնել:

Անդրադառնալով կինոյում իր աշխատանքին՝ Չալդրանյանն ասաց, որ կինոն ժամանակավորապես պետք է համբերի:

Նոր գեղարվեստական ղեկավարը չցանկացավ մանրամասն ներկայացնել թատրոնի հետ կապված իր ծրագրերը, սակայն նշեց, որ պատրաստվում է անդրադառնալ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան դասականների ստեղծագործություններին:

Չալդրանյանի խոսքով` ինքն իսկապես երջանիկ է գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար և մեծ պատասխանատվություն է զգում ինչպես թատերախմբի, այնպես էլ հանդիսատեսի առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում