Եմենի Ադեն քաղաքում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ը, հայտնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ Ադենի անվտանգության ծառայության ղեկավարը ահաբեկչությունից հետո հրաժարական է տվել:
Ահաբեկիչների տվյալներով՝ հարձակման հետևանքով առնվազն 70 մարդ է զոհվել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայթյունի հետևանքով 42 զինվորական է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:







































