Ավստրալիայի ծովափին ազատագրվել էր 9 մետրանոց սապատավոր կետը, որը փաթաթվել էր ձկնորսական ցանցի մեջ՝ հաղորդում է AP-ն:
Մի քանի ժամ էր պահանջվել, որ ծովափնյա պահակային խումբը կարողանա օգնել կենդանուն դուրս գալ որոգայթից, որը նախատեսված էր շնաձկների համար:
Փչած նավակներով փրկարարները մոտեցել են կենդանուն և կտրել պարանները: Այս տարվա ընթացքում Ավստրալիայի ափերի մոտ արդեն երրորդ անգամ են փրկում ցանցերի մեջ խճճված կետերին:











































