«Մանչեսթեր Սիթի»-ի նորեկ Ալվարո Նեգրեդոն համեմատել է Իսպանիայի ու Անգլիայի առաջնությունները:
«Լա Լիգայում մրցակցությունն այնքան ուժեղ չէ, ինչքան շատերը ցանկանում են: Այս առումով ԱՊԼ-ն ավելի լավն է, ինչպես նաև շատ ավելի կազմակերպված:
Այստեղ գալուց ի վեր նույնիսկ մեկ վատ բառ չեմ լսել Պելեգրինիի հասցեին: Որտեղ էլ աշխատում է, նրա մոտ ամեն ինչ լավ է ստացվում: Նա հաջող մարզել է «Վիլյառեալ»-ը, «Մալագա»-ն ու նաև «Ռեալ»-ը:
Գարեթ Բեյլը Պրիմերայու՞մ: Չեմ կարծում, որ նա նույն մակարդակի վրա է, ինչ Ռոնալդուն ու Մեսսին, բայց շնորհիվ իր որակների Բեյլը կկարողանա իրեն դրսևորել այնտեղ», – ասել է Նեգրեդոն Movistar-ին տված հարցազրույցում:









































